Անգլերեն դաս 5 : Possesive nouns

Liste de souhaits Partager
Partager le cours
Lien de la page
Partager sur les réseaux sociaux

À propos du cours

Անգլերեն դաս 5 : Possesive nouns: Անգլերենում շատ հաճախ մենք ուզում ենք ցույց տալ, որ ինչ-որ բան պատկանում է մեկին կամ ինչ-որ բանի։ Օրինակ՝ “Սոնայի գիրքը” կամ “տան պատուհանը”։ Դրա համար անգլերենում օգտագործվում են պատկանելիություն ցույց տվող գոյականները (possessive nouns)։

Այս դասում դու կսովորես՝

  • ինչպես կազմել պատկանելիություն ցույց տվող գոյականներ ’s, և of կառուցվածքներով,

  • ինչպես տարբերել դրանց օգտագործումը մարդկանց, կենդանիների և իրերի դեպքում,

  • և ինչպես կիրառել դրանք նախադասություններում ճիշտ ձևով։

Այս գիտելիքը շատ կարևոր է, որովհետև օգնում է խոսել անգլերենում ավելի բնական և հստակ ձևով՝ ցույց տալով, թե ում է պատկանում տվյալ առարկան։

1. Ի՞նչ է պատկանելիություն ցույց տվող գոյականը

 

Անգլերեն դաս 5 : Possesive nouns : Պատկանելիության գոյականները ցույց են տալիս, որ ինչ-որ բան պատկանում է ինչ-որ մեկին կամ բանի։

Անգլերենում դրանք հիմնականում կազմվում են ’s կամ միայն նշանով, սակայն կարելի է կազմել նաև “of” միջոցով, հատկապես երբ խոսքը գնում է առարկաների կամ վայրերի մասին։

Օրինակ՝

  • Karen’s book → Կարենի գիրքը

  • The cat’s tail → Կատվի պոչը

  • The door of the house → Տան դուռը

2. Ինչպես կազմել պատկանելիություն ցույց տվող գոյականներ

 

Տեսակ Կանոն Օրինակ Թարգմանություն
Եզակի թվով գոյական Ավելացնում ենք ’s The girl’s bag Աղջկա պայուսակը
Հոգնակի թվով գոյական (որը վերջանում է s-ով) Ավելացնում ենք միայն ’ The students’ classroom Ուսանողների դասարանը
Հոգնակի թվով գոյական (որը չի վերջանում s-ով) Ավելացնում ենք ’s The children’s toys Երեխաների խաղալիքները

 

 3. Օրինակներ նախադասություններում

  • This is my friend’s car. → Սա իմ ընկերոջ մեքենան է։

  • The teacher’s desk is near the window. → Ուսուցչի սեղանը պատուհանի մոտ է։

  • The boys’ shoes are new. → Տղաների կոշիկները նոր են։

  • The children’s books are on the table. → Երեխաների գրքերը սեղանի վրա են։

4. Օգտակար նշումներ

 

  • Երբ խոսում ենք մարդկանց կամ կենդանի էակների մասին, սովորաբար օգտագործում ենք ’s։
    Օր. Maria’s cat, the man’s jacket։

  • Երբ խոսում ենք իրերի կամ վայրերի մասին, հաճախ օգտագործվում է of։
    Օր. the door of the house, the end of the street։

 

Afficher plus
العربيةՀայերենEnglishFrançaisDeutschItalianoفارسیPortuguêsРусскийEspañolTürkçe