Դաս 6 – être և avoir բայերը ֆրանսերենում

Liste de souhaits Partager
Partager le cours
Lien de la page
Partager sur les réseaux sociaux

À propos du cours

Դաս 6 – être և avoir բայերը ֆրանսերենում – բայը ամենակարևոր խոսքի մասերից մեկն է։ 

1. Ի՞նչ է բայը (verbe)

 

Բայերը ցույց են տալիս գործողություն։ Բայը լեզվի հիմքն է, դրա իմացությունը պարտադիր է։ Եկենք սովորենք ֆրանսերենի ամենհիմքային բայերը «Դաս 6 – être և avoir բայերը ֆրանսերենում » – ում։

Ի՞նչ բայեր կան ֆրանսերենում։ Օրինակներ՝

  • parler (խոսել)

  • manger (ուտել)

  • être (լինել)

  • avoir (ունենալ)

Այս դասում մենք կսովորենք ֆրանսերենի ամենակարևոր երկու բայերը՝
👉 être (լինել)
👉 avoir (ունենալ)


2. être (լինել)

 

être բայը նշանակում է լինել։ Այն հիմքային է ֆրանսերենում և շատ կանոնների իմացություն կախված է այս բայի իմացությունից։

🔹 Խոնարհումը ներկայով (Présent)

 

Je suis – Ես եմ
Tu es – Դու ես
Il / Elle est – Նա է
Nous sommes – Մենք ենք
Vous êtes – Դուք եք
Ils / Elles sont – Նրանք են

 


🔹 Օգտագործումը

 

1️⃣ Ազգություն

  • Je suis arménien(ne).
    Ես հայ եմ։

2️⃣ Մասնագիտություն

  • Il est professeur.
    Նա ուսուցիչ է։

3️⃣ Վիճակ

  • Nous sommes fatigués.
    Մենք հոգնած ենք։

4️⃣ Տեղ

  • Elle est à Paris.
    Նա Փարիզում է։


3. Avoir (ունենալ) բայ

 

 

🔹 Խոնարհումը ներկայով (Présent)

 

J’ai – Ես ունեմ
Tu as – Դու ունես
Il / Elle a – Նա ունի
Nous avons – Մենք ունենք
Vous avez – Դուք ունեք
Ils / Elles ont – Նրանք ունեն


🔹 Օգտագործումը

 

1️⃣ Տարիք ⚠️ (Կարևոր տարբերություն)

Ֆրանսերենում տարիքը ասում ենք avoir-ով։

  • J’ai 20 ans.
    Ես 20 տարեկան եմ։
    (Բառացի՝ Ես ունեմ 20 տարի)

⚠️ Չենք ասում → Je suis 20 ans ❌


2️⃣ Ունեցվածք

  • J’ai un livre.
    Ես ունեմ գիրք։

  • Nous avons une maison.
    Մենք ունենք տուն։


3️⃣ Ֆիզիկական վիճակ

  • Il a faim.
    Նա քաղցած է։ (Բառացի՝ Նա ունի քաղց)

  • Elle a froid.
    Նա մրսում է։ (Բառացի՝ Նա ունի ցուրտ)


📌 Կարևոր համեմատություն

Հայերեն Ֆրանսերեն
Ես 20 տարեկան եմ J’ai 20 ans
Ես քաղցած եմ J’ai faim
Ես հոգնած եմ Je suis fatigué

👉 Որոշ դեպքերում հայերենում օգտագործում ենք «լինել»,
իսկ ֆրանսերենում պետք է օգտագործել «avoir»։

 

📊 Համեմատություն — Դաս 6 – être և avoir բայերը ֆրանսերենում

 

🔹 Խոնարհման համեմատություն (Présent)

 

Անձ Être (լինել) Avoir (ունենալ)
Je suis ai
Tu es as
Il / Elle est a
Nous sommes avons
Vous êtes avez
Ils / Elles sont ont

🔹 Օգտագործման տարբերություն

 

Օգտագործում Être Avoir
Ազգություն Je suis arménien
Մասնագիտություն Il est médecin
Տարիք J’ai 20 ans
Ունեցվածք J’ai un livre
Ֆիզիկական վիճակ Je suis fatigué Il a faim
Տեղ Elle est à Paris

🔹 Հայերեն vs Ֆրանսերեն (կարևոր տարբերություններ)

 

Հայերեն Ֆրանսերեն Ո՞ր բայը
Ես 20 տարեկան եմ J’ai 20 ans avoir
Ես քաղցած եմ J’ai faim avoir
Ես հիվանդ եմ Je suis malade être
Ես ուսուցիչ եմ Je suis professeur être
Ես ունեմ մեքենա J’ai une voiture avoir

Դաս 6 – être և avoir բայերը ֆրանսերենում

  Ֆրանսերենի դաս 5 – Անձնական դերանուններ

Afficher plus

Qu’allez-vous apprendre ?

  • être և avoir բայերը ֆրանսերենում

Contenu du cours

être և avoir բայերը ֆրանսերենում

العربيةՀայերենEnglishFrançaisDeutschItalianoفارسیPortuguêsРусскийEspañolTürkçe