Անգլերեն Դաս 2: Գոյական և հոդեր
À propos du cours
Բարի գալուստ մեր Անգլերեն Դաս 2: գոյական և հոդեր : Այս դասի ընթացքում դուք կսովորեք, թե ինչպես ճանաչել և օգտագործել անգլերեն գոյականները, ինչպես նաև a, an, the հոդերը՝ ճիշտ արտասանությամբ և հայերեն թարգմանությամբ:
1․ Գոյական
Գոյականները այն բառերն են, որոնք ցույց են տալիս առարկա ՝ անձ, տեղ, իր կամ գաղափար։ Դրանք պատասխանում են ինչ, ինչեր և ով, ովքեր հարցերին։ Աղյուսակում կարող եք տեսնել անգլերենում մի շարք գոյականների օրինակներ։
Օրինակներ
Անգլերեն Դաս 2: Գոյական և հոդեր
2. Հոդեր (Articles)
Հոդերը այն մասնիկներն են, որոնք, դրվելով գոյականի վրա, ցույց են տալիս դրա անորոշ կամ որոշյալ լինելը։ Հայերենում անորոշ հոդ գոյություն չունի, քանի որ գոյականի անորոշությունը արտահայտվում է՝ այն դնելով իր ուղիղ ձևով։ Իսկ հայերենի որոշյալ հոդերը ը և ն հոդերն են։
Անգլերենում գոյություն ունեն անորոշ և որոշյալ հոդեր։ Անորոշ հոդերն են a և an, իսկ որոշյալ հոդը the է։
Պարզաբանում:
-
a – օգտագործվում է անհայտ, անորոշ գոյականի հետ, որը սկսվում է բաղաձայնով:
-
Օրինակ՝ a book (մի գիրք)
-
-
an – օգտագործվում է գոյականի հետ, որը սկսվում է ձայնավորով (a, e, i, o, u):
-
Օրինակ՝ an apple (մի խնձոր)
-
-
the – օգտագործվում է, երբ գոյականը հատուկ է կամ արդեն հայտնի է:
-
Օրինակ՝ the dog (շունը)
-
3. Օրինակներ Անգլերեն Դաս 2: Գոյական և հոդեր
Ահա մի քանի նախադասությունների օրինակներ, որոնք ունեն անորոշ կամ որոշյալ հոդով դրված գոյականներ անգլերեն և հայերեն տարբերակներով։
Շնորհակալ ենք դասը վերջացնելու համար։ Կարող եք անցնել 3-րդ դասին, որի թեման կլինի գոյականի հոգնակի թիվը անգլերենում։ Իսկ եթե մեր առաջին դասը չեք կարդացել, կարող եք այն գտնել մեր կայքի անգլերեն բաժնի դաս 1 վերնագրում։

