Անգլերեն դաս 5 : Possesive nouns
À propos du cours
Անգլերեն դաս 5 : Possesive nouns: Անգլերենում շատ հաճախ մենք ուզում ենք ցույց տալ, որ ինչ-որ բան պատկանում է մեկին կամ ինչ-որ բանի։ Օրինակ՝ “Սոնայի գիրքը” կամ “տան պատուհանը”։ Դրա համար անգլերենում օգտագործվում են պատկանելիություն ցույց տվող գոյականները (possessive nouns)։
Այս դասում դու կսովորես՝
-
ինչպես կազմել պատկանելիություն ցույց տվող գոյականներ ’s, ’ և of կառուցվածքներով,
-
ինչպես տարբերել դրանց օգտագործումը մարդկանց, կենդանիների և իրերի դեպքում,
-
և ինչպես կիրառել դրանք նախադասություններում ճիշտ ձևով։
Այս գիտելիքը շատ կարևոր է, որովհետև օգնում է խոսել անգլերենում ավելի բնական և հստակ ձևով՝ ցույց տալով, թե ում է պատկանում տվյալ առարկան։
1. Ի՞նչ է պատկանելիություն ցույց տվող գոյականը
Անգլերեն դաս 5 : Possesive nouns : Պատկանելիության գոյականները ցույց են տալիս, որ ինչ-որ բան պատկանում է ինչ-որ մեկին կամ բանի։
Անգլերենում դրանք հիմնականում կազմվում են ’s կամ միայն ’ նշանով, սակայն կարելի է կազմել նաև “of” միջոցով, հատկապես երբ խոսքը գնում է առարկաների կամ վայրերի մասին։
Օրինակ՝
-
Karen’s book → Կարենի գիրքը
-
The cat’s tail → Կատվի պոչը
- The door of the house → Տան դուռը
2. Ինչպես կազմել պատկանելիություն ցույց տվող գոյականներ
3. Օրինակներ նախադասություններում
-
This is my friend’s car. → Սա իմ ընկերոջ մեքենան է։
-
The teacher’s desk is near the window. → Ուսուցչի սեղանը պատուհանի մոտ է։
-
The boys’ shoes are new. → Տղաների կոշիկները նոր են։
-
The children’s books are on the table. → Երեխաների գրքերը սեղանի վրա են։
4. Օգտակար նշումներ
-
Երբ խոսում ենք մարդկանց կամ կենդանի էակների մասին, սովորաբար օգտագործում ենք ’s։
Օր. Maria’s cat, the man’s jacket։ -
Երբ խոսում ենք իրերի կամ վայրերի մասին, հաճախ օգտագործվում է of։
Օր. the door of the house, the end of the street։

