Անգլերեն դաս 1 : Այբուբեն և արտասանություն

Liste de souhaits Partager
Partager le cours
Lien de la page
Partager sur les réseaux sociaux

À propos du cours

Անգլերեն դաս 1 : Այբուբեն և արտասանություն

 

Բարի գալուստ մեր առաջին դաս՝ Անգլերեն դաս 1 : Այբուբեն և արտասանություն։
Այս դասը նախատեսված է սկսնակների համար, ովքեր ուզում են սովորել անգլերենի այբուբենը և ճիշտ արտասանությունը։ Դուք կսովորեք անգլերենի 26 տառերը, ձայնավորների և բաղաձայնների տարբերությունը, ինչպես նաև հիմնական արտասանության կանոնները։
Այս հիմքը կարևոր է՝ ճիշտ կարդալու, խոսելու և հասկանալու համար լեզուն։

  1. Անգլերենի Այբուբենը (The English Alphabet)

Անգլերենում կա 26 տառ, որոնք բաժանվում են՝

  • 5 ձայնավոր (vowels) – A, E, I, O, U

  • 21 բաղաձայն (consonants) – մնացած բոլոր տառերը

Որոշ դեպքերում « y » և « w » տառերը նույնպես կարող են համարվել ձայնավորներ։

Անգլերեն տառ Անվանում Արտասանություն Օրինակ Հայերեն
A ei apple եյ
B bi book բի
C si cat սի
D di dog դի
E i egg ի
F ef fish էֆ
G dʒi girl ջի
H eɪtʃ hat էյջ
I ice այ
J dʒeɪ juice ջեյ
K keɪ kite քեյ
L el lamp էլ
M em milk էմ
N en nose էն
O orange օու
P pi pen փի
Q kjuː queen քյու
R ɑːr red ար
S es sun էս
T ti table թի
U juː umbrella յու
V vi violin վի
W ˈdʌbljuː window դաբլ յու
X eks box էքս
Y waɪ yellow ուայ
Z zed / ziː zoo զեդ

Անգլերեն դաս 1 : Այբուբեն և արտասանություն  

📣 Արտասանություն (Pronunciation Tips)

  դաս 1 անգլերենի այբուբեն  

Անգլերենի արտասանությունը միշտ նույն ձևով չի կարդացվում, բայց կան մի քանի հիմնական կանոններ․

🅰️ Ձայնավորներ (Vowels)

  • E – սովորաբար կարճ հնչյուն է՝ pen → e
  • Isit → ɪ, բայց time → aɪ
  • Ohot → ɒ, home → oʊ
  • Ucup → ʌ, June → u

 

 

 

🅱️ Բաղաձայններ (Consonants)

   

  • C տառը կարդացվում է → /k/ երբ դրանից  հետո գալիս է a, o, u → cat, cold,
      կարդացվում է → /s/ երբ դրանից հետո գալիս է e, i, y → city, cent     

     

     

     

  • G → կարդացվում է « գ – /g/ » ինչպես go
      →  » ջ – /dʒ/ » ինչպես giant

  • H միշտ արտասանվում է → hat, բայց hour բառում չի հնչում։

  • W և Y երբեմն գործում են որպես ձայնավոր՝ yellow, window.

 

 

Բառ Արտասանություն Թարգմանություն
Apple ˈæpəl խնձոր
Book bʊk գիրք
Dog dɒɡ շուն
Sun sʌn արեւ
Pen pen գրիչ

 

Afficher plus
العربيةՀայերենEnglishFrançaisDeutschItalianoفارسیPortuguêsРусскийEspañolTürkçe