Անգլերեն դաս 4 : Հաշվելի և անհաշվելի գոյականներ

Liste de souhaits Partager
Partager le cours
Lien de la page
Partager sur les réseaux sociaux

À propos du cours

Անգլերենում գոյականները կարող են լինել հաշվելի կամ անհաշվելի: Այս դասում՝ Անգլերեն դաս 4 : Հաշվելի և անհաշվելի գոյականներ, դու կսովորես՝

  • ինչ տարբերություն կա հաշվելի և անհաշվելի գոյականների միջև,

  • ինչպես ճանաչել դրանց ձևերը,

  • և ինչպես ճիշտ օգտագործել “many”, “much”, “a few”, “a little” և նման արտահայտությունները նախադասություններում։

1. Որո՞նք են հաշվելի և անհաշվելի գոյականները

 

  • Հաշվելի գոյականներ (Countable Nouns)
    Դրանք այն բառերն են, որոնք կարող ենք հաշվել։ Կապվում են թվերի հետ և ունեն եզակի և հոգնակի թիվ։
    Օրինակ՝

    • one apple → two apples → apples – խնձոր, 2 խնձոր, խնձորներ

    • book → books – գիրք, գրքեր

  • Անհաշվելի գոյականներ (Uncountable Nouns)
    Դրանք այն բառերն են, որոնք չենք կարող հստակ հաշվել։ Դրանք սովորաբար չեն ունենում հոգնակի թիվ։
    Օրինակ՝

    • water → ջուր

    • sugar → շաքար

2. Օրինակներ

 

Եզակի Հոգնակի Թարգմանություն
apple apples խնձոր – խնձորներ
car cars մեքենա – մեքենաներ
cat cats կատու – կատուներ

Անգլերեն դաս 4 : Հաշվելի և անհաշվելի գոյականներ

3. Ինչպե՞ս տարբերակել հաշվելի և անհաշվելի գոյականները

  • Կարո՞ղ ես հաշվել տվյալ գոյականը ։

    • Եթե կարող ես ասել մեկ, երկու, երեք → հաշվելի է

    • Եթե ոչ → անհաշվելի է

  • Արտահայտություններ, որոնք կարող ես գործածել հաշվելի և անհաշվելի գոյականների հետ։ 

    • Հաշվելի գոյականների հետ օգտագործվում են՝

      • many → շատ (Օր. There are many cars on the street.)

      • a few → քիչ, բայց բավական (Օր. I have a few books.)

    • Անհաշվելի գոյականների հետ օգտագործվում են՝

      • much → շատ (Օր. He doesn’t have much sugar.)

      • a little → փոքր քանակ, քիչ (Օր. I need a little water.)

🗣️ Օրինակներ

 

  • I have three apples. → Ես ունեմ երեք խնձոր։ (հաշվելի)

  • I need some water. → Ինչ ջուր է պետք։ (անհաշվելի)

  • There are many cars in the street. → Փողոցում շատ մեքենաներ կան։ (հաշվելի)

  • He doesn’t have much sugar. → Նա շատ շաքար չունի։ (անհաշվելի)

Ամփոփում

 

Այս դասում սովորեցինք տարբերել հաշվելի և անհաշվելի գոյականները անգլերենում։

  • Հաշվելի գոյականներ կարելի է հաշվել և ունեն եզակի և հոգնակի թիվ (օր. apple → apples, car → cars)։

  • Անհաշվելի գոյականներ չեն կարող հստակ հաշվել և հոգնակի թիվ (օր. water, sugar, rice)։
    Կենտրոնացանք նաև համապատասխան քանակական արտահայտությունների վրա՝ many, much, a few, a little, որոնք օգնում են ճիշտ նախադասություններ կառուցել։

Afficher plus
العربيةՀայերենEnglishFrançaisDeutschItalianoفارسیPortuguêsРусскийEspañolTürkçe